Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Արաբական Միացյալ էմիրությունների 10 զարմանահրաշ կառույցները

Արաբական Միացյալ Էմիրություններ… Բազմաթիվ երկրների և ազգությունների շատ մարդկանց համար այդ պետությունն անքակտելիորեն կապված է հիասքանչ արևելյան հեքիաթների հետ, որտեղ կախարդություն են անում չար դերվիշները, իսկ որոշ երջանիկների կամքին հնազանդ ջիները հաջողությամբ կախարդներին մի ակնթարթում փոշի են դարձնում՝ իրենց տերերին հասցնելով այնտեղ, ուր նրանք պահանջում են, և ստեղծում են չտեսնված գեղեցկության պալատներ՝ հիասքանչ պարտեզներով ու շատրվաններով։ Մեր օրերում Էմիրություններն աշխարհի ամենահարուստ երկրներից է, որտեղ կյանքի են կոչվել հին լեգենդներն ու հեքիաթները, իսկ զմայլելի ձեռակերտ կղզիներում երևան են եկել երևակայությունն ապշեցնող պալատներ, այգիներ, մզկիթներ՝ դեպի երկինք ձգվող մինարեթներով։ ԱՄԷ-ի տարբեր քաղաքներում կառուցվել են հարյուրավոր զարմանահրաշ ձեռակերտ շինություններ, որոնցից կարելի է առանձնացնել ժամանակակից ճարտարապետության ամենահռչակավոր տասնյակը։

1. Բուրջ-Խալիֆա

UAEbuildings01 10 самых поразительных сооружений ОАЭ

UAEbuildings02 10 самых поразительных сооружений ОАЭ

Զարմանահրաշ ձեռակերտ կառույցների տասնյակում առաջին տեղում իրավամբ աշխարհի ամենաբարձր աշտարակն է՝ Դուբայի Բուրջ-Խալիֆան, որի կառուցումն ավարտվել է 2010-ի սկզբին։ Դա 162 հարկանի շենք է, 828 մ բարձրությամբ, իր անվանումն ստացել է ի պատիվ ԱՄԷ-ի նախագահ, Աբու-Դաբիի էմիր իբն ան-Նախաիյանի։ Երկնաքերում կան բազմաթիվ գրասենյակներ, աշխարհի ամենամեծ գիշերային ակումբը, հսկայական լողավազան, մզկիթ՝ 158-րդ հարկում, հրաշագեղ 5 աստղանի հյուրանոց, որի ինտերյերի ստեղծմանը մասնակցել է Ջորջիո Արմանին։

 

2. Դուբայ շատրվանը

UAEbuildings03 10 самых поразительных сооружений ОАЭ

UAEbuildings04 10 самых поразительных сооружений ОАЭ

Բուրջ-Խալիֆա աշխատարակի կողքին կա ևս մի զարմանահրաշ ձեռակերտ շինություն՝ աշխարհի ամենագեղեցիկ ու ամենաբարձր երաժշտական շատրվանը, որի բարձրությունը հասնում է 275 մետրի։

 

3. Ջեբել-Ալի նավահանգիստը

UAEbuildings05 10 самых поразительных сооружений ОАЭ

UAEbuildings06 10 самых поразительных сооружений ОАЭ

ԱՄԷ-ի զարմանահրաշ ձեռակերտ կառույցների թվում աշխարհի ամենախոշոր արհեստական նավահանգիստն է՝ Ջեբել-Ալին, որից մինչև Դուբայ 40 րոպեի ճանապարհ է։ Այն ստեղծվել էր բացառապես արդյունաբերական նպատակներով, ավելի ուշ, սակայն, նավահանգիստը համալրվեց շքեղ հյուրանոցներով, ռեստորաններով սրճարաններով և դարձավ երկրի ամենագեղեցիկ վայրերից մեկը։

 

4. Emirates Park Towers

UAEbuildings07 10 самых поразительных сооружений ОАЭ

UAEbuildings08 10 самых поразительных сооружений ОАЭ

Աշխահում բարձրությամբ երկրորդ շենքը նույնպես գտնվում է Դուբայում. դրանք Emirates Park Towers երկվորյակ աշտարակներն են, որոնցում գտնվում է շքեղ Marriott International հյուրանոցը, բիզնես կենտրոն, ռեստորաններ, էլիտար բուտիկներ, սպա-կենտրոններ։

 

5. Ալմաս Թաուեր

UAEbuildings09 10 самых поразительных сооружений ОАЭ

UAEbuildings10 10 самых поразительных сооружений ОАЭ

Ալմաս Թաուեր աշտարակը կառուցվել է 2008 թ., այնտեղ է գտնվում Դուբայի թանկարժեք իրերի բիրժան (Dubai Diamond Exchange), հայտնի միջազգային ֆիրմաների բազմաթիվ գրասենյակներ, դահլիճներ, էքսկլյուզիջ բուտիկներ։

 

6. Դուբայի «Առագաստ» հյուրանոցը

UAEbuildings11 10 самых поразительных сооружений ОАЭ

UAEbuildings12 10 самых поразительных сооружений ОАЭ

«Առագաստ» հյուրանոցը, որը գտնվում է Պարսից ծոցի ափին, արդի ճարտարապետության հրաշալիքներից է։ Անհավատալի գեղեցկության երկնաքերը, որի պատուհաններից բացվում է ծոցի կուրացուցիչ գեղեցկությունը, ոչ մեծ մի պետություն է, հուսալիորեն մեկուսացված արտաքին աշխարհից, որտեղ, բավականին միջոցներ ունենալով, կարելի է ամբողջ արձակուրդը հանգիստ անցկացնել հեքիաթային արևելյան ճոխության մթնոլորտում։

 

7. Արմավենու կղզիներ՝ Դուբայում

UAEbuildings13 10 самых поразительных сооружений ОАЭ

UAEbuildings14 10 самых поразительных сооружений ОАЭ

Զարմանահրաշ տեսարան, որը կարելի է անզեն աչքով տեսնել Լեսնից։ Ձեռակերտ արմավենու երեք հսկայական կղզիները դասավորված են փյունիկյան արմավենու տեսքով։

 

8. Ջումեյրի մզկիթը

UAEbuildings15 10 самых поразительных сооружений ОАЭ

UAEbuildings16 10 самых поразительных сооружений ОАЭ

Ջումեյրի մզկիթը կառուցվել է իսլամի ավանդույթների և ժամանակակից տեխնոլոգիաների համադրությամբ։ Մզկիթը բաց է ամենատարբեր դավանանքի ներկայացուցիչների ազատ այցելության համար։ Այն հատկապես գեղատեսիլ է գիշերով։

 

9. Ski Dubai

UAEbuildings17 10 самых поразительных сооружений ОАЭ

UAEbuildings18 10 самых поразительных сооружений ОАЭ

Ski Dubai-ը ծածկած լեռնադահուկային առողջարան է։ Անապատի կենտրոնում, Արաբական թերակղզու շիկացած ավազուտների մեջ գտնվում է աշխարհում առայժմ առաջին և միակ լեռնադահուկային կուրորտը։ Այն գտնվում է Mall of the Emirates խոշոր առևտրի կենտրոնում և զբաղեցնում է երեք ֆուտբոլային դաշտի մակերես։

 

10. Ակվարիում՝ Dubai Mall-ում

UAEbuildings19 10 самых поразительных сооружений ОАЭ

Աշխարհի ամենամեծ ակվարիումը։ Dubai Mall առևտրի կենտրոնում գտնվում է մի զարմանահրաշ շինություն ևս, որն ընդգրկված է Գինեսի ռեկորդների գրքում՝ հսկայական ակվարիումը, որն ունի եռահարկ տան մեծություն և 10 մլն լիտր ջրի ծավալ, որտեղ ապրում են ծովային ֆաունայի ամենատարբեր ներկայացուցիչներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում