Thursday, 28 03 2024
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը

Ապստամբության արյունոտ ավարտը կարագացնի Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը կազանյան ձևաչափով. Jane’s Intelligence

Լոնդոնի Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում անդրադարձել է Երևանի վերջին իրադարձություններին՝ «Սասնա Ծռեր» խմբի կողմից հուլիսի 17-ին Երևանի Էրեբունու ՊՊԾ գնդի գրավմանը, շարունակվող բողոքի ցույցերին և այս ամենի հետևանքով ստեղծված ներքին և արտաքին քաղաքական իրավիճակին:

Վերլուծաբանը անընդունելի է համարում զինված խմբի գործողությունները առանց դատարանի որոշման «ահաբեկչություն» որակելու իշխանամետ գործիչների և լրատվամիջոցների փորձերը՝ ասելով, որ դա շատ վտանգավոր է ինչպես Հայաստանի վարկանիշի, այնպես էլ ներքաղաքական առումով:

Լիլիթ Գևորգյանի խոսքով՝ իրենց կազմակերպությունը վաղուց է գրանցել Հայաստանում քաղաքական բռնության կիրառման ռիսկի աճ, որն ամենևին կապ չունի զինված խմբի հետ և հիմնվում է մի շարք պատճառների վրա: Դրանցից են, մասնավորապես, երկրում արմատական իշխանափոխության բացակայությունը, իշխող էլիտայի սերտաճումը պետական կառույցների հետ, հարկային բեռի ավելացումը և առանց պաշտոնյաների հովանավորության՝ խոշոր բիզնեսով զբաղվելու հնարավորությունների սահմանափակում:

Զինված ապստամբություն Հայաստանում,-  ասում է մեր զրուցակիցը,- նախկինում չէր եղել հասարակության ինքնազսպման պատճառով, բայց իրավիճակը փոխվեց ապրիլյան պատերազմից հետո, և արդեն այսօր նախկին զսպաշապիկները չեն գործում:

«Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ չգործեց հայկական հանրության համակերպումը տիրող համակարգի հետ՝ հանուն անվտանգության և տնտեսական կայունության»:

– Լիլիթ, ինչպե՞ս կբնորոշեք ստեղծված իրավիճակը, և ի՞նչ որակում կարելի է տալ «Սասնա Ծռեր» խմբի գործողություններին:

– Խիստ կարևոր է, թե ինչպես է որակվում «Սասնա Ծռերի» հարձակումը: ՀՀ իշխանությունները, ինչպես և խոշոր կուսակցությունները իրենց պաշտոնական հայտարարություններում նրանց քայլը որակել են իբրև զինված հարձակում: Սակայն նույն իշխող կուսակցության, ինչպես նաև իշխանամետ կուսակցությունների որոշ անդամներ և այս ուժերին հարող թերթերը օգտագործում են նաև «ահաբեկիչ» տերմինը: Ավելին՝ առնվազն մեկ հայկական կուսակցական թերթ (ՀՅԴ, «Երկիր») խմբին համեմատել է ԴԱԻՇ-ի («Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման) հետ: Առավել հետաքրքրական է, որ «ահաբեկիչ» եզրը օգտագործում է պաշտոնական ռուսական մամուլը: Իսկ իրականում խնդիրը շատ պարզ է և բնավ Ռուսաստանի հետ կապ չունի. այն ներքաղաքական ինքնամաքրման հայտ է, բայց ծայրահեղ արտահայտությամբ:

– Իսկ ի՞նչ վտանգ կա «ահաբեկիչ» բառն օգտագործելուց:

– Առանց դատարանի որոշման նման ծանրագույն հանցագործության եզրի օգտագործումը վտանգավոր ապագա կարող է ստեղծել Հայաստանի համար: Օգտագործելով «ահաբեկիչ» եզրը՝ Հայաստանը կարող է կրկնել Ուկրաինայի 2014 թ. նորաստեղծ կառավարության սխալը, երբ բանակցությունների միջոցով Դոնբասի հետ տարաձայնությունները լուծելու փոխարեն՝ Կիևն ամեն դեպքում շտապեց հայտարարել հակաահաբեկչական զինված գործողություններ, ինչը հանգեցրեց բախման էլ ավելի խորացմանը և ավարտվեց Ուկրաինայի որոշ տարածքների կորստով:

«Ահաբեկչություն» եզրի օգտագործումը հարված է նաև երկրի տնտեսական վարկանիշին՝ բարձրացնելով Հայաստանում բիզնես անելու դեպքում առկա վտանգները:

Ահաբեկչությունը, ինչպես նաև զինյալ ապստամբությունը և ազատամարտիկ լինելը քաղաքական բռնության տեսակներ են: Կարևոր է, թե ինչպես է հանրությունը ընկալում բռնությունը, այսինքն՝ անզեն բնակչությունը կամ կամ սոցիալակամ խմբերը որքանո՞վ են ահաբեկված զգում ենթադրյալ ահաբեկչից:

Միջազգայնորեն համատարած բնորոշում չկա այդ հանցանքի համար, սակայն հիմնականում բոլորն էլ ընդունում են, որ ահաբեկչությունը կարող է իրականացնել ոչ պետական կամ պետության կողմից հովանավորվող/ուղղորդվող մարդը կամ մարդկանց խումբը: Ահաբեկիչները հիմնականում վախ են տարածում հանրության մեջ՝ իրենց նպատակներին հասնելու համար, հատկապես անզեն բնակչության դեմ ուժի կիրառմամբ: ԴԱԻՇ-ը դրա լավ օրինակն է:

Այս եզրի օգտագործումն ավելի վտանգավոր է ներքաղաքական առումով: Ահաբեկչությունը քաղաքական բռնության ծայրահեղ դատապարտելի տեսակն է: Որոշ պետություններ անգամ իրենց իրավունք են վերապահում այդ չարիքի վերացման համար արտակարգ մեթոդներ օգտագործել, օրինակ՝ օրենքից դուրս սպանություններ իրականացնել:

«Ահաբեկիչ» եզրի օգտագործումը նշանակում է, որ հազարավոր հայաստանցիներ, ովքեր աջակցություն են ցույց տալիս ահաբեկիչներին, սատարում են հասարակական չարիքը և պետք է պատասխանատվության ենթարկվեն: Սա կարող է խորագույն պառակտում առաջացնել հասարակության մեջ և հարթակ բացել ապագայում այնպիսի ուժերի համար, որոնք ավելի նեղ խնդիրներ կփորձեն լուծել ուժով՝ ըստ էության հսկելով քաղաքական դաշտը:

– Ինչո՞վ եք բացատրում Հայաստանում քաղաքական, ընդդիմադիր պայքարի արմատականացումը, ծայրահեղական դրսևորումները, քաղաքական խնդիրները ուժային միջոցներով լուծելու փորձերը:

– Քաղաքական բռնության (այս դեպքում՝ զինված ապստամբության) կիրառումը որոշ ընդդիմադիր ուժերի կողմից միայն ժամանակի հարց էր Հայաստանում: Իբրև ներդրումային ռիսկերը գնահատող մասնավոր ընկերություն՝ մենք արդեն երկար ժամանակ է, ինչ գրանցում ենք Հայաստանում քաղաքական բռնության ռիսկի աճ: Ի դեպ, սա կապ չունի «Սասնա Ծռեր» խմբի հետ, այլ հիմնվում է պատճառների մի ամբողջ շարանի վրա:

Քաղաքական բռնության վտանգն աճում է, երբ թղթի վրա հնարավոր է իշխանափոխությունը, բայց իրականում՝ ոչ: Այն ավելանում է, երբ իշխող էլիտան սերտաճում է պետական կառույցների հետ, պետական ռեսուրսները ծառայում են իշխող ուժերին և ավելին՝ պետությունն ինքն է ներգրավվում քաղաքական բռնությունների մեջ՝ ոստիկանության, անվտանգության ծառայության կամ, օրինակ, ոչ ֆորմալ խմբերի միջոցով:

Երկու այլ ցուցանիշներ ևս կան: Հարկային բեռն աճում է, բայց քաղաքացիների իրավունքները չեն պաշտպանվում: Երկրորդ՝ առանց պաշտոնյաների հովանավորչության խոշոր բիզնեսով զբաղվելու հնարավորությունները սահմանափակվում են, այսինքն՝ տնտեսական, քաղաքական և ուժային բոլոր ռեսուրսները մեկ տեղ են կուտակվում, և հարստության խիստ բևեռացում է տեղի ունենում: Ընդ որում՝ կարևոր չէ, թե երկրում գործում են մեկ կամ մի քանի կուսակցություններ: Գլխավոր ցուցանիշը կուսակցությունների թիվը չէ, այլ թե որքանով է շարքային քաղաքացիների կարծիքը հաշվի առնվում և արտացոլվում պետական մարմինների և խորհրդարանի որոշումներում:

Հիմա նայելով Հայաստանին՝ հստակ է, որ արմատական իշխանափոխություն չի եղել 1990-ականների սկզբից: Ավելին՝ Հայաստանի Հանրապետության բոլոր երեք նախագահները, իրենց կուսակցություններն ու նրանց հետ տարբեր ժամանակահատվածներում համագործակցած կուսակցությունները հիմնականում դիտվում են հասարակության կողմից իբրև ներկայիս օլիգարխիկ համակարգի հիմնադիրները, սատարողները և դրանից օգտվողները: Վստահության կորուստը քաղաքական կուսակցությունների նկատմամբ, որոնք չեն կարողացել ցույց տալ, որ իշխանափոխություն իսկապես հնարավոր է, ևս նպաստում է քաղաքական բռնության ծննդին:

Մեկ այլ նպաստող հանգամանք է այն, որ կառավարությունը հմտորեն կարող է հիբրիդ մեթոդներով չեզոքացնել կամ թուլացնել հասարակական շարժումները: Հիմնականում սա արվում է ոստիկանական ուժի կիրառման և սոցիալական մամուլի տեխնոլոգիաների միջոցով: Սա ավելացնում է անելանելիությունը և հող ստեղծում քաղաքական բռնության համար, որը հասարակության մի մասի կողմից դիտվում է թերևս վատ, բայց միակ հուսահատ միջոցը:

– Ինչո՞ւ մինչ օրս չէր եղել նման հարձակում, և ինչո՞ւ այն տեղի ունեցավ հիմա:

– Զինված ընդվզում Հայաստանում չի եղել հիմնականում հասարակության ինքնազսպման պատճառով: Արտաքին թշնամին կարող էր օգտագործել նման ընդվզումը և հարձակվել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի սահմանների վրա: Ընդ որում՝ թվում է, որ հասարակության մեծ մասը վստահ էր, որ, ի տարբերություն Տեր-Պետրոսյանի (որն ակնհայտ կողմնակից էր հողերը Ադրբեջանին հանձնելուն), Քոչարյանն ու Սարգսյանը գոնե ԼՂ հարցում ավելի ամուր կպաշտպանեն հայկական կողմի դիրքերը: Բացի դրանից՝ հանրությունը վստահ էր, որ Հայաստանը տարածաշրջանում ամենահզոր բանակն է կառուցում Ռուսաստանի օգնությամբ:

Բռնությունից զերծ մնալու երկրորդ պատճառը ստրատեգիական միակ գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները չսրելն է: Ակնհայտ է, որ լուրջ իշխանափոխությունը չի կարող լինել առանց լայնածավալ և տևական հանրային ցույցերի: Քանի որ այն ուղղակիորեն կվնասի օլիգարխիայի հսկայական տնտեսական շահերին, ուստի այս համակարգն ամեն ինչ կանի նման վտանգը չեզոքացնելու համար, ինչի դեպքում հնարավոր չէ բացառել քաղաքական բռնությունը: Իշխանափոխությունը կվնասի նաև Ռուսաստանի շահերը, քանի որ նոր կառավարությունը կարող է դժվար վերահսկվել Մոսկվայի կողմից:

Մոսկվան երկակի դիրքորոշում ունի, օրինակ, օլիգարխիայի և կաշառակերության դեմ պայքարի հարցում: Նա կողմնակից է նման շարժումներին Արևմուտքում, բայց նման շարժումները հետխորհրդային երկրներում Ռուսաստանը նման շարժումները՝ այսպես կոչված գունավոր հեղափոխությունները համարում է շինծու պատրվակ, որ օգտագործում են ԱՄՆ-ի գաղտնի գործակալները և նրանց կողմից ֆինանսավորվող քաղաքական կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները՝ անկայունություն հրահրելու համար: Նրանց բոլորի նպատակը ռուսական ազգային շահերը վնասելն է:

Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ չգործեց հայկական հանրության համակերպումը տիրող համակարգի հետ՝ հանուն անվտանգության և տնտեսական կայունության: ՀՀ նախագահը անգամ հրապարակավ ընդունեց, որ ՀՀ միակ դաշնակիցը՝ Ռուսաստանը, ապրիլյան պատերազմում երկակի դեր է խաղացել: ՀՀ-ն հայտնվել է դիվանագիտական մեկուսացման մեջ: Ադրբեջանի բանակը նաև Ռուսաստանի օգնությամբ շատ ավելի լավ է զինված, քան հայկականը, և ունակ է փոխել շփման գիծը: Պարզվեց, որ ՀՀ-ն բանակցային գործընթացում լուրջ պարտություններ է կրել, քանի որ Մադրիդյան և Կազանյան սկզբունքները հիմա հայտնի են դառնում: Ավելին՝ նոր պատերազմը Ղարաբաղում թվում է անխուսափելի, իսկ Կազանյան փաստաթուղթը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ավելի շատ ընդունվում է անվերապահ հանձնման, քան փոխզիջման փաստաթուղթ հայկական կողմի համար:

Այսինքն՝ նախկին երկու զսպաշապիկները չեն գործում: Ավելին՝ շատերը համակարծիք են, որ այլևս շատ բան չի մնացել կորցնելու. երկրի ինքնիշխանությունը աստիճանաբար փոխանցվում է Ռուսաստանին, բայց փոխարենը խոստացված անվտանգությունը և տնտեսական բարիքները այդպես էլ չիրականացան: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ ՀՀ-ն այլևս 3 միլիոնից պակաս բնակչություն ունի. արտագաղթը չաշխատող համակարգի վառ գնահատականն է:

 – Սա ի՞նչ ազդեցություն կունենա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վրա: Ինչպե՞ս կմեկնաբանեք այն վարկածը, որ այս հարձակումը եղավ այն պատճառով, որ հայկական կողմը պատրաստվում էր տարածքային զիջումներ անել Ադրբեջանին, իսկ Ժիրայր Սեֆիլյանն ու իր կողմնակիցները, ինչպես գիտենք, ամենաարմատական հակառակորդներն են որևէ փոխզիջմանը Ղարաբաղյան հարցում:

– Նման դեպքերում միշտ էլ տարբեր դավադրական տեսություններ են լինում, քանի որ երկրում թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության նկատմամբ վստահությունը քիչ է: Ավելին՝ սրան են նպաստում պաշտոնական տեսակետի բացակայությունը, նախկին նախագահների և նրանց հարող կուսակցությունների նմանատիպ վարքը, մամուլը և հատկապես սոցիալական մեդիան:

Ուստի ավելի լավ է հենվել փաստերի վրա: Այն է՝ «Սասնա Ծռերը» չեն թաքցրել, որ պատրաստ են հուսահատ բռնության, որը կտանի մահվան իրենց և նույնիսկ իրենց ընտանիքի անդամներին: Մեծ հաշվով՝ նրանց պահանջը երկրի համակարգի փոփոխությունն է, որը նաև կերաշխավորի, որ ներկայիս իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ կփոխվի: Նրանց պահանջները զանգվածային ցույցերով թե՛ Հայաստանում և թե՛ սփյուռքում չեն քննադատվել, ինչպես, օրինակ, տեսնում ենք Թուրքիայում, որտեղ Էրդողանի կողմնակիցները լայնածավալ ցույցեր են կազմակերպում: Ընդհակառակը, մինչև հիմա Հայաստանում և սփյուռքահայության շրջանում ընթացող հավաքները միայն զինյալների օգտին են:

Եթե խումբն իսկապես ուղղորդվել է դրսից՝ լինի Ռուսաստանից թե ԱՄՆ-ից, կամ ներսից, կամ դրսից ու ներսից՝ Հայաստանն ապակայունացնելու համար, ապա նրանց չեզոքացնելու և նրանց համախոհներից զրկելու ամենահեշտ ձևը ապացուցելն է, որ նրանց ներկայացրած խնդիրները մտացածին են, և ամեն ինչ անել, որ արյունահեղություն չլինի: Իսկ եթե նրանց և մի քանի հազար ցուցարարների պահանջները մտացածին չեն, ապա պետք է ցույց տալ, որ իսկապես լուրջ ջանք է գործադրվելու երկար սպասված փոփոխությունները կատարելու համար:

Ի դեպ, քաղաքական բռնությունը վերացնելու ամենալավ ձևն այն է, երբ ինքը՝ հանրությունը, համոզվում է, որ կա իրական խաղաղ տարբերակ, և եթե անգամ զինյալները շարունակեն ընդդիմանալ, ապա նրանք կմեկուսացվեն հենց հասարակության կողմից: Այս համատեքստում անհասկանալի է, թե ինչու է ՀՀ ոստիկանությունը օգտագործում առանց համազգեստի մարդկանց, որոնք, ըստ բազմաթիվ հաղորդագորությունների, բռնության և տանջանքների են ենթարկել ցուցարարներին՝ առավել սրելով իրավիճակը:

Ավելին, անհասկանալի է, թե սա ինչպե՞ս կօգնի իշխանություններին, որոնք նախկին փորձից գիտեն, որ բռնությունն ավելի շատ մարդ է փողոց դուրս բերում: Ավելացնեմ, որ «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» կազմակերպության եզրակացությունը, ուր Հայաստանը անվանվեց ոստիկանապետություն, լուրջ հարված է երկրի քաղաքական և տնտեսական վարկանիշին:

Եթե այս ապստամբությունն ուղղորդվում է, ինչպես օրինակ Ռուսաստանն է ասում, ապա սա շատ լուրջ մեղադրանք է: Նման ճգնաժամային պահին, եթե նման փաստեր կամ մեղադրանքներ կան, ապա քաղաքական լիդերները՝ ներկա և նախկին, թերևս պետք է այն ներկայացնեն հանրությանը, բայց պարզ, առանց ենթատեքստի: Առավել ևս անհրաժեշտ է ցույց տալ, թե այս զինված շարժումն ինչպե՞ս է վնասելու օլիգարխիայի վերացմանը և Լեռնային Ղարաբաղը ներկայիս սահմաններով պահելուն:

Ցանկացած իշխանափոխության կամ բարեփոխումների գործընթաց կդանդաղեցնի ղարաբաղյան բանակցությունները: Փոխարենը ապստամբության արագ և արյունոտ ավարտը թերևս արագացնի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը ներկայիս Կազանյան ձևաչափով:

– Այս դեպքերն ի՞նչ արձագանք են ստացել արևմտյան մամուլում:

– Արմտյան մամուլի արձագանքի հիմնական կետերը հետևյալն են. տեղի է ունեցել զինված հարձակում, պատանդներ են վերցվել, որոնք հետո ազատ են արձակվել, հասարակության շատ անդամներ սատարում են զինյալներին, քանի որ դժգոհ են երկրում տիրող վիճակից: Ոստիկանության մանրամասն տեսագրված բռնությունները ևս գրավեցին մամուլի ուշադրությունը և գրեթե համընկան Թուրքիայում նմանատիպ տեսարանների հետ: Իսկ ընդհանրապես Հայաստանը դիտվում է իբրև Ռուսաստանի ազդեցության գոտի, որտեղ ավելի է արմատավորվում օլիգարխիկ համակարգը: Ոստիկանության բռնությունները ցույց տվող վերջին տեսանյութերը, ինչպես նաև քաղբանտարկյալների, կաշառակերության դեմ բողոքները միայն հաստատում են Հայաստանի ոչ այնքան բարենպաստ վարկանիշը:

– Ինչպե՞ս եք պատկերացնում իրավիճակի հանգուցալուծումը: Ինչպե՞ս կարելի է հասնել խնդրի խաղաղ լուծմանը` առանց արյունահեղության:

– Արյունահեղությունը շատ հավանական է, քանի որ բանակցություններ չկան: Ապստամբությունը խեղդելով՝ իշխանությունը կարճակյաց հաղթանակ կունենա, բայց այն պարզապես կարագացնի Հայաստանի թուլացումը թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքական առումով: Ավելին՝ հատվել է մի գիծ, որից հետո բռնությունները չեն բացառվում:

Նույնիսկ առանց ապստամբության՝ Հայաստանի օլիգարխիան արդեն լուրջ ընտրության առաջ է կանգնած: Ակնհայտ է, որ վերջին 25 տարիներին ձևավորված այս համակարգը ինքնակամ չի քանդվի: Թերևս փոքր-ինչ փոփոխություններով այն մտադիր է պահպանել բոլոր տնտեսական և քաղաքական լծակները: Բայց ինչպե՞ս համատեղել այս ցանկությունները և Հայաստանի մարտահրավերները՝ դեռ պարզ չէ: Իսկ մարտահրավերները բոլորովին նոր են և կարող են համեմատվել միայն 1990-ականների սկզբի ցնցումների հետ: Սրանք շատ ավելի լուրջ են, քան ներքին քաղաքական ընդդիմադիրներին չեզոքացնելը կամ սահմանադրական փոփոխություններով իշխանություն պահելը:

1994-ից ի վեր առաջին անգամ կանգնած է Լեռնային Ղարաբաղի ապագայի հարցը, արդեն ուրվագծվում են այն վտանգները, որ կառաջանան Ռուսաստան-ՆԱՏՕ լարումներից, և վերջապես Թուրքիայի դրամատիկ վերափոխումներից և Ռուսաստանի հետ մերձեցումից: Ավելին՝ Եվրամիության կառուցվածքային փոփոխությունները, ԱՄՆ-ի առաջիկա, թերևս վերջին ժամանակների ամենամտահոգիչ ընտրարշավը հուշում են, որ գլոբալ փոփոխություններ են լինում, ուր խաղի կանոնները փոխվելու են: ՀՀ արտաքին պարտքը ևս արագ աճում է, իսկ օլիգարխիան ի վիճակի չէ այն ձերբազատել իր հսկողությունից՝ տնտեսական լուրջ աճ ապահովելու և պարտքը մարելու համար:

Նայելով հայկական օլիգարխիային ու նաև թույլ զարգացած պետական կարևոր կառույցներին՝ ակնհայտ է, որ Հայաստանի՝ սեփական ձեռքերով ստեղծած խոցելի վիճակը երկիրը կբերի թե՛ տնտեսական և թե՛ արտաքին քաղաքական ցնցումների: Ի դեպ, այս ցնցումները միայն ԼՂ-ի կամ արտաքին պարտքի հետ չեն կապված:

Որքան այս փոփոխությունները հետաձգվեն, այնքան Հայաստանն ավելի քիչ ժամանակ և հնարավորություն ու մարդկային ռեսուրս կունենա վերակերպվելու: Զինյալ ապստամբներին սպանելով՝ Հայաստանի օլիգարխիան պայքարը կտեղափոխի իր համակարգի ներս, քանի որ տնտեսական և արտաքին քաղաքական հնարավոր ցնցումները վաղ թե ուշ ազդելու են բոլորի շահերի վրա, այդ թվում նաև այն պետծառայողների, միջին բիզնեսի տերերի, որոնք այս պահին հարմարվել կամ օգտվում են օլիգարխիկ համակարգից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում