News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Լատվիայի Ազգային Խորհրդարանի դահլիճում տեղի ունեցավ Միջազգային Եվրոպական Շարժման երկօրյա գագաթաժողովը, որտեղ օրակարգում ընդգրկված էր նաեւ Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը:

Ավելի քան 40 միջազգային կազմակերպությունների եւ ազգային պատվիրակությունների, այդ թվում Թուրքիայի, ներկայացուցիչներ քննարկեցին Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ կազմակերպության եւ Հայաստանի Եվրոպական շարժման կողմից հեղինակած բանաձեւ, որը ճանաչում է 1915 թվականի իրադարձությունները իբրեւ Ցեղասպանություն՝ համաձայն ՄԱԿ-ի 1948 թվականի Ցեղասպանությունների կանխարգելման եւ դատապարտման կոնվենցիայի: Կազմակերպությունը հույս է հայտնում, որ Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը կհանգեցնի հայ եւ թուրք ժողովուրդների մերձեցմանը եւ բարեկամեցմանը, իբրեւ լավագույն օրինակ նշելով ֆրանկո-գերմանական հաշտությունը եւ համագործակցությունը:

Հայաստանի եվրոպական շարժման նախագահ Վիկտոր Ենգիբարյանը՝ ելույթ ունենալով ժողովի պատվիրակների առաջ նշեց, - Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը ունի երկու նպատակ, առաջինը կանխարգելել հետագա ցեղասպանությունները, եւ երկրորդ. ստեղծել հայ-թուրքական բարի դրացիական հարաբերություններ: Հայ-թուրքական սահմանը ցավոք դեռեւս փակ է, առկա են տարածաշրջանային անվտանգության լուրջ խնդիրներ, որոնց լուծման բանալին գտնվում է Հայոց Ցեղասպանության միջազգային, եւ հատկապես Թուրքիայի կողմից ճանաչման մեջ:

Հատկանշական է, որ Միջազգային Եվրոպական շարժման երկօրյա գագաթաժողովի ողջ ընթացքում հարցը քննարկվում էր թե աշխատանքային խմբերի, թե անձնական զրույցների եւ թե լիագումար նիստի ընթացքում:

Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը ընդունվեց միաձայն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը…
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
Ապրիլի 20-22-ը Անթիլիասում  Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից..
Ամենաշատ