Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Միջազգային եվրոպական շարժումը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև

Միջազգային եվրոպական շարժումը ընդունել է Հայոց ցեղասպանությունը 
ճանաչող բանաձև

ՌԻԳԱ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ռիգայում Միջազգային եվրոպական շարժում կազմակերպության դաշնային ժողովի ժամանակ միջազգային և ազգային կազմակերպությունների 40-ից ավելի պատվիրակություններ, այդ թվում՝ Թուրքիայից, ապրիլի 25-ին միաձայն ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության կայքը, բանաձևը 1915 թ. իրադարձությունները ճանաչում է ցեղասպանություն՝ համաձայն ՄԱԿ-ի 1948 թ. Ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման կոնվենցիայի: Փաստաղթղթի հեղինակներից է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը և Հայաստանի Եվրոպական շարժումը:

Այս փաստաթղթի ընդունմամբ՝  Միջազգային եվրոպական շարժումը միանում է   20-ից ավելի այն երկրներին, բազմաթիվ միջազգային կազմակերպություններին և հաստատություններին,  որոնց թվում են  Եվրոպական խորհրդարանը (1987 և 2015 թ.), Եվրոպայի խորհուրդը (2001) և Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովը (2015 թ), որոնք արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Բանաձևը դատապարտում է մարդկության դեմ հանցագործությունների բոլոր ձևերը և ցեղասպանությունը, և խորապես արհամարհում ժխտման փորձերը: Այն նաև հույս է հայտնում, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կհանգեցնի հայ և թուրք ժողովուրդների հարաբերությունների կարգավորմանը` իբրև լավագույն օրինակ նշելով ֆրանս-գերմանական հաշտությունը և համագործակցությունը:

«Միջազգային եվրոպական շարժումը Եվրոպայում գործող կարևոր կազմակերպություն է, որն ունի 70 տարվա պատմություն: Մենք երախտապարտ ենք, որ այս կազմակերպությունը, որը միշտ հանդես է եկել եվրոպական արժեքների կողմից, այս կարևոր տարում իր ձայնն ավելացրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող բազմաթիվ ձայներին»,- ասել է ՀԵԲ-ի տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան:

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ունի երկու նպատակ. առաջինը՝ կանխարգելել հետագա ցեղասպանությունները, և երկրորդ՝ ստեղծել հայ-թուրքական բարիդրացիական հարաբերություններ: Հայ-թուրքական սահմանը, ցավոք, դեռևս փակ է, առկա են տարածաշրջանային անվտանգության լուրջ խնդիրներ, որոնց լուծման բանալին գտնվում է Հայոց ցեղասպանության միջազգային և, հատկապես, Թուրքիայի կողմից ճանաչման մեջ»,- իր հերթին նշել է Հայաստանի եվրոպական շարժման նախագահ Վիկտոր Ենգիբարյանը:

Միջազգային Եվրոպական շարժման երկօրյա գագաթաժողովի ողջ ընթացքում հարցը քննարկվում էր թե՛ աշխատանքային խմբերի, թե՛ անձնական զրույցների և թե լիագումար նիստի ընթացքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]